Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ

01.09.2021

   Սիրելի' դպրոցականներ, մանկավարժներ և ծնողներ, ի սրտե շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:

    Սեպտեմբերի 1-ը տոն է բոլորիս համար, հուզմունք, որը բնորոշ է միայն այս օրվան, երբ բոլորն անհամբերությամբ սպասում են իրենց դասընկերների, սիրելի ուսուցիչների հետ հանդիպմանը: Այս օրն առանձնահատուկ է հատկապես առաջին դասարանցիների համար, ովքեր դեռ նոր են սկսում կյանքի այս կարևորագույն ճանապարհը: Ի սրտե շնորհավորում եմ մեր սիրելի փոքրիկներին և նրանց ծնողներին, և մաղթում եմ, որ այս պատերի ներքո անցկացրած յուրաքանչյուր վայրկյան դառնա հաճելի ակնթարթ և ապագայի ամուր հենարան:

     Հայ ժողովուրդը մշտապես բարձր է գնահատել գիր ու գրականության նշանակությունը և հարգանքով ու ակնածանքով վերաբերել կրթական համակարգին: Կրթությունը եղել և մնում է յուրաքանչյուր մարդու ձևավորման և զարգացման կարևորագույն բաղադրիչը:

     Սիրելի' դպրոցականնե՛ր, դպրության ու գիտելիքի օրն ազդարարում է գիտելիքի ձեռք բերման ամենամյա գործընթացի սկիզբը: Ոչինչ այդքան մեծ ազդեցություն չի ունենալու ձեր հետագա հաջողությունների վրա, որքան ձեր կրթությունը: Ձեր կյանքն այն է, ինչ դուք ստեղծում եք այսօր, այս պատերի ներքո:
Ուստի մաղթում եմ ձեզ խորը ու կայուն գիտելիքներ, որոնց օգնությամբ կերտելու եք նոր հաղթանակներ: Թող դպրոցական առօրյան լեցուն լինի ոչ միայն նոր գիտելքիներով, այլև բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներով, նոր ծանոթություններով ու գեղեցիկ տպավորություններով:

   Հարգարժա՛ն մանկավարժներ, կրթության գործի նվիրյալնե՛ր, շնորհավորելով Ձեզ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ, շնորհակալություն եմ հայտնում Ձեր անգնահատելի ներդրումի և անսահման նվիրման համար: Մաղթում եմ Ձեզ առողջություն, համբերություն և նոր ձեռքբերումներ թեև դժվար, բայցև պատվաբեր աշխատանքում:

    Շնորհավոր Գիտելիքի և դպրության օրը: Թող այս ուսումնական տարին լինի խաղաղ ու բազմաթիվ ձեռքբերումներով լի տարի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37