Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԿԵ նախարարը ծանոթացել է Եղեգնաձոր համայնքում սուբվենցիոն ծրագրերով կատարվող շինաշխատանքներին

31.08.2021

  Նշենք, որ նախարարը եղել է նաև Եղեգնաձոր համայնքում։
  Եղեգնաձոր համայնքում նորոգվում են ճանապարհահատվածներ Չարենց-Թամանցիներ ձգվող փողոցում, բարեկարգվում են՝ Սևակի 1,3,5 և Միկոյանի 10,11,12 բազմաբնակարան բնակելի շենքերի բակերը՝ ընդհանուր շուրջ 54 մլն դրամի շրջանակում։
  Գնել Սանոսյանը կապալառու ՍՊ ընկերությունների և համայնքների ներկայացուցիչների հետ քննարկել է աշխատանքների ընթացքին, ժամկետներին ու որակին վերաբերող հարցեր։

  Ընդհանուր առմամբ՝ 2021թ. սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից Վայոց ձորի մարզից ներկայացված 39 ծրագրից հաստատվել է 38 ծրագիր՝ 2 մլրդ 126,3 մլն դրամ արժողությամբ, որից 978,6 մլն դրամը կամ 46,02 %-ը համայնքների ներդրումն է, 1 մլրդ 141,4 մլն դրամը կամ 53,68 %-ը՝ սուբվենցիայի գումարն է, իսկ 6,3 մլն ՀՀ դրամը կամ 0,3 %-ը՝ մասնավորի ներդրումն է:
  Ներկա պահին 27 ծրագրերի իրականացման համար հայտարարված մրցույթներն արդեն կայացել են, որոնցից 13-ի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, մյուս ծրագրերն ընթացիկ կազմակերպական փուլում են:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26