Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԿԵ նախարարի այցը Վայոց ձորի մարզ՝ Ջերմուկ համայնք

31.08.2021

  ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ եղել է Ջերմուկ, Մալիշկա, Եղեգնաձոր համայնքներում, ծանոթացել պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին։

  Նախարար Գնել Սանոսյանը մարզպետ Արարատ Գրիգորյանի և Ջերմուկի համայնքապետ Վարդան Հովհաննիսյանի ուղեկցությամբ շրջել է Ջերմուկ համայնքում, ծանոթացել սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգված մանկական զարգացման կենտրոնի հնարավորություններին։
  Կենտրոնին կից կառուցվում է նաև խաղահրապարակ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 30մլն 247 հազար դրամ, որից համայնքի ներդրումը՝ 10մլն 586 հազար, պետության հատկացումը՝ 19մլն 660 հազար դրամ է։
  Նշենք, որ կենտրոնը պատրաստ է շահագործման և կահավորումից հետո կընդունի կենտրոն հաճախող երեխաներին։ Այս պահին հաշվառված է 180 երեխա, բայց ունի մինչև 200 երեխա ընդունելու հնարավորություն։

  Այնուհետև նախարարն այցելել է Գնդեվազ բնակավայր, եղել համայնքային մանկապարտեզում, որը նույնպես մասնակի վերանորոգվել է սուբվենցիոն ծրագրով, ծանոթացել շենքային պայմաններին։

  Ծրագրի ընդհանուր արժեքը 9մլն 686հազար դրամ է՝ 35 % համայնքի համաֆինանսավորմամբ։

  Նախարարը նշել է, որ գյուղական և փոքր բնակավայրերի երեխաները նույնպես պետք է ունենան կրթության և զարգացման նույն հնարավորություները, ինչպիսին ունեն մեծ քաղաքների իրենց հասակակիցները։ Սրան են միտված նաև ինչպես սուբվենցիոն ծրագրերը, այնպես էլ համայնքների միավորմամբ փոքր գյուղերի համար ստեղծվող հնարավորությունները։
  Հանդիպման ընթացքում նախարար Սանոսյանը մարզպետ Գրիգորյանի և քաղաքապետ Հովհաննիսյանի հետ քննարկել է Ջերմուկ համայնքում իրականացվող ընթացիկ ծրագրերը և օրակարգային այլ հարցեր։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37