Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Եղեգնաձորում իրականացվում են փողոցների նորոգման, բազմաբնակարան շենքերի բակերի բարեկարգման և տանիքների վերանորոգման աշխատանքներ
27.08.2021
Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքի մի շարք ենթակառուցվածքներում այս պահին կատարվում են տարբեր տիպի շինարարական աշխատանքները, մասնավորապես.
- Ալավերդյան փողոցի և Կամոյի փողոցի (Երևանյան խճուղուց մինչև Անդրանիկի փողոց) նորոգում,
- Չարենց- Թամանցիների փողոցների նորոգում,
- Եղեգնաձոր համայնքի հրապարակի նորոգում,
- Սևակի 1.3.5 և Միկոյանի 10.11.12 բազմաբնակարան բնակելի շենքերով պարփակված բակերի բարեկարգում,
- Միկոյան 22 բազմաբնակարան բնակելի շենքի տանիքի հիմնանորոգում:
Նշենք, որ թվարկված աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք համաֆինանսավորմամբ Վայոց ձորի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: