Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ընթանում են Մալիշկայի համայնքապետարանի և մշակույթի տան տանիքներին արևային ՖՎ կայանների կառուցման և ներհամայնքային փողոցների մասնակի ասֆալտապատման աշխատանքները
26.08.2021
Պետություն-համայնք համաֆինանսավորմամբ Վայոց ձորի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2021 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Մալիշկա համայնքում նախատեսվել է իրականացնել.
- արևային ֆոտո վոտային կայանների կառուցում,
- գյուղի որոշակի փողոցների մասնակի ասֆալտապատում,
- փողոցային լուսավորության ցանցի կառուցում,
- հակակարկտային կայանների տեղադրում:
Այս պահին ենթացքի մեջ են համայնքապետարանի տանիքի վրա 6.225 ԿՎՏ դրվածքային հզորությամբ արևային ՖՎ կայանի և համայնքի մշակույթի տան տանիքի վրա 29.05ԿՎՏ դրվածքային հզորությամբ արևային ՖՎ կայանի կառուցման, ինչպես նաև փողոցների մասնակի ասֆալտապատման աշխատանքները: