Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Նիժնի Նովգորոդի 800-ամյակին նվիրված տոնակատարություններին
23.08.2021
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը՝ Արենիի համայնքապետ Հուսիկ Սահակյանի և գործարար Մուշեղ Ներսիսյանի մասնակցությամբ, ս/թ օգոստոսի 20-21-ը գտնվել է Ռուսաստանի Դաշնության Նիժեգորոդի մարզում և մասնակցել Նիժնի Նովգորոդի հիմնադրման 800-ամյակին նվիրված տոնակատարություններին:
Այցի շրջանակներում օգոստոսի 20-ին տեղի է ունեցել հանդիպում Նիժեգորոդի մարզի փոխնահանգապետ Անդրեյ Սանոսյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Նիժեգորոդի մարզի կառավարության արտաքին կապերի վարչության տնօրեն Օլգա Գուսևան և Նիժեգորոդի հայկական համայնքի ղեկավար, Նիժնի Նովգորոդում ՀՀ պատվավոր հյուպատոս Աղասի Ալեքյանը:
Կողմերը բարձր են գնահատել մարզերի միջև սերտ համագործակցությունը տնտեսության, կրթության, մշակույթի հետ կապված մի շարք ոլորտներում, ինչպես նաև պատրաստակամություն են հայտնել համատեղ ուժերը ներդնել փոխգործակցության ընդլայնման և նոր ուղիների զարգացման ուղղությամբ:
Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհավորել է իր ռուս գործընկերներին և Նիժեգորոդի մարզի բնակչությանը՝ նշանակալից իրադարձության կապակցությամբ, մաղթելով նրանց նոր հաջողություններ և ձեռքբերումներ, որպեսզի դարեր անց քաղաքը շարունակի անփոփոխ կերպով հիացնել բոլորին, իր հարուստ պատմությամբ և ջերմացնող գեղեցկությամբ:
Նիժեգորոդի մարզի փոխնահանգապետ Անդրեյ Սանոսյանը շնորհակալություն է հայտնել Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանին Նիժեգորոդի մարզի նկատմամբ շարունակական ուշադրության համար, ինչպես նաև Նիժնի Նովգորոդի կարևոր իրադարձության՝ 800 ամյա հոբելյանի տոնակատարությունների ուրախությունը նրա բնակիչների հետ կիսելու պատրաստակամության համար:
Նշենք, որ այս տարի լրանում է Վայոց ձորի և Նիժեգորոդի մարզերի միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության մասին համաձայնագրի կնքման 10-ամյակը: