Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը ներկա է եղել Քարագլուխ բնակավայրի վերակառուցված Սուրբ Խաչ եկեղեցում կատարվող օրհնության կարգին և նորակառույց հուշահամալիրի բացմանը

17.08.2021

  2021 թվականի օգոստոսի 17-ին Եղեգիս համայնքի Քարագլուխ բնակավայրում կատարվեց վերակառուցված Սուրբ Խաչ եկեղեցու օրհնության կարգ, որին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը, եկեղեցու վերականգման աշխատանքների հովանավորներ, ծնունդով քարագլխեցի Արտակ, Արա և Վահե Խաչատրյանները, հանրապետական ուժային կառույցների մարզային ղեկավարներ, հրավիրյալ այլ բարձրաստիճան հյուրեր:

     Վերակառուցված եկեղեցու օրհնության կարգը կատարվեց Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի ձեռամբ: Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը ներկայացրեց Սուրբ Խաչ եկեղեցու կառուցման և գյուղի վերբնակեցման պատմությունը:
Միջոցառման մասնակիցներին ողջունեց և բարերարներին ուղղված շնորհակալանքի ու բարեմաղթանքի խոսքեր հղեց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, իր խոսքում կարևորելով հայ եկեղեցու մեծ դերը՝ որպես ազգային և համամարդկային արժեքները սերունդներին փոխանցող հաստատություն:

   Նույն օրը կատարվեց նաև Քարագլուխ բնակավայրի՝ 1915 թվականի Ցեղասպանության նահատակների, Մեծ հայրենականում և Արցախյան պատերազմներում զոհված հերոս տղաների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բացման արարողությունը, որը սկսվեց հիշատակի աղոթքով:
Իր խոսքում մարզպետ Արարատ Գրիգորյանը նշեց. <Այս կոթողի միջոցով մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում բոլոր նրանց հիշատակին, ովքեր զոհվել են ՝ պաշտպանելով մեր հայրենիքը և մեր խաղաղությունը: Մեր խղճի և պատվի խնդիրն է հավերժացնել նրանց սխրանքը…>:

     Մարզպետ Արարատ Գրիգորյանը, շնորհակալություն հյատնելով բարերար Արտակ Խաչատրյանին համայանքի հոգևոր-մշակութային կյանքի խթանման գործում ունեցած ներդրումի համար, նրան պարգևատրեց շնորհակալագրով:
Արտակ Խաչատրյանն, իր հայրենանվեր գործունեության համար Եղեգիս համայնքի ավագանու որոշմամբ արժանացավ նաև Եղեգիս համայնքի <Պատվավոր քաղաքացի> կոչման, իսկ Փաստավավերագրության միջազգային ակադեմիայի նախագահ, դոկտոր պրոֆեսոր Սամվել Հակոբյանի կողմից պարգևատրվեց ակադեմայի պատվո շքանշանով:

   Միջոցառման ողջ ընթացքն ուղեկցվում էր մարզի շնորհալի երեխաների, մշակույթի ոլորտի ներկայացուցիչների թեմատիկ ասմունքով, գեղեցիկ երաժշտական և պարային կատարումներով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-09-26 17:49:52