Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արենի համայնքում տեղի ունեցավ գյուղատնտեսական լաբորատորիայի հիմնարկեքի արարողությունը

17.08.2021

  Օգոստոսի 16-ին Արենի համայնքում տեղի ունեցավ գյուղատնտեսական լաբորատորիայի հիմնարկեքի արարողությունը։

  Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, Արենի համայնքի հոգևոր հովիվ, Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը, հյուրեր և համայնքի բնակիչներ։

  Մարզպետ Արարատ Գրիգորյանը ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց լաբորատորիայի ստեղծման գործում ներդրում ունեցած քաղաքացիներին։ Ընդգծելով համայնքի համար լաբորատորիայի կարևորությունը՝ մարզպետը հույս հայտնեց, որ այն կօգնի հետագա աշխատանքների առավել արդյունավետ իրականացմանը և դրական փոփոխություններ կարձանագրի Արենի խոշորացված համայնքի գյուղատնտեսության ոլորտում։

  Միջոցառման ընթացքում Արենի բնակավայրի պարային խմբի սաները հանդես եկան ազգագրական պարային կատարումներով, որին հաջորդեց Խաղողօրհնեքի եկեղեցական տոնի արարողակարգը։

  Նշենք, որ լաբորատորիան իր տեսակով առաջինն է լինելու ամբողջ հանրապետությունում և տարածաշրջանում: Լաբորատորիայի հիմնադրման նպատակը ուսումնական կենտրոնի ստեղծումն է: Այն կարող է ծառայել ողջ հանրապետությանը։

  Լաբորատորիայում կկատարվեն գյուղատնտեսության ոլորտին առնչվող ժամանակակից հետազոտություններ՝ խթանելով համայնքի տարածքում գյուղատնտեսության զարգացմանը: Լաբորատորիան նոր աշխատատեղերով նպաստ կբերի նաև բնակչության բարօրությանը:

  Ներդրումը կատարել է Խաչիկ Հակոբյանը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:12:05