Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մալիշկայի համայնքապետարանը հրավիրում է հողամասի աճուրդ վաճառքի

13.08.2021

    Մալիշկայի համայնքապետարանը հայտարարում  է հողամասի աճուրդ վաճառք 2 լոտով, որը տեղի կունենա 2021թ.-ի սեպտեմբերի 13-ին ժամը՝ 12:00-ին:

Հասցե՝ Վայոց ձորի մարզ Մալիշկա համայնք 1-ին փողոց 1 շենք`համայնքապետարանի շենք:
 

  ԼՈՏ 1 Մալիշկա համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող.
0.367 հա (կադաստրային ծածկագիր՝ 10-032-0260-0033 նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական , գործառնական նշանակությունը՝ այլ հողատեսք) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 250%-ի չափով՝ 57344 (հիսունյոթ հազար երեք հարյուր քառասունչորս ) հազ. ՀՀ դրամ

    ԼՈՏ 2 Մալիշկա համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող.
1.36959 հա (կադաստրային ծածկագիր՝ 10-032-0276-0017 նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական , գործառնական նշանակությունը՝ արոտավայր) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 200%-ի չափով՝ 175000 (հարյուր յոթանասունհինգ ) հազ. ՀՀ դրամ:


    Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է աճուրդին նախորդող երրորդ օրը՝ 07.09.2021թ. 18:00:
Հայտեր կարող են ներկայացնել ֆիզիկական և իրավաբանական անձինք, ովքեր իրենց հետ կունենան անձնագիր, իսկ իրավաբանական անձինք՝ հիմնադիր փաստաթղթերի պատճենները և լիազորությունները հաստատող փաստաթղթերը: Հայտի ներկայացման համար անհրաժեշտ է վճարել 5 000 ՀՀ դրամ տեղական վճար և նախավճար՝ աճուրդի օրը լոտի 50%-ի չափով :

   Վճարում կարող եք կատարել ինչպես կանխիկ՝ Մալիշկայի համայնքապետարանի հաշվապահություն, այնպես էլ անկանխիկ հետևյալ հաշվեհամարին՝
-տեղական վճարի վճարման հաշվեհամարն է՝ 900355119166 Կենտրոնական գանձապետարան,
-նախավճարի վճարման հաշվեհամարն է՝ 900355119109 Կենտրոնական գանձապետարան:

     Աճուրդում չհաղթած մասնակցի մուծված նախավճարի չափը վերադարձվում է տեղում՝ գրավոր դիմելուց հետո:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել Մալիշկայի համայնքապետարան, հեռ. (+374) 93 18 90 64 (Սամվել Այվազյան)

Վայոց ձորի մարզի այլ համայնքներում իրականացվող հողերի աճուրդ-վաճառքների և մրցույթ-վարձակալությունների մասին կարող եք տեղեկանալ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայքէջում՝ http://vdzor.mtad.am, հետևյալ հղումով՝ http://vdzor.mtad.am/Hamanqhogh/:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:12:05