Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը շնորհակալագրեր հանձնեց <Մարզերի զբոսաշրջային ներուժը> խորագրով ներքին զբոսաշրջային ցուցահանդեսին մարզի մասնակցությանը աջակցություն ցուցաբերած անձանց

03.08.2021

     Օգոստոսի 3-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մարզպետարանի նիստերի դահլիճում հանդիպեց <Մարզերի զբոսաշրջային ներուժը> խորագրով ներքին զբոսաշրջային ցուցահանդեսին մարզի մասնակցությանը աջակցություն ցուցաբերած անձանց:

    Հանդիպմանը մասնակցում էին Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ և աշխատակիցներ:
Արարատ Գրիգորյանը, մասնակիցներին շնորհակալագրեր հանձնելով՝ շնորհակալություն հայտնեց ցուցահանդեսին մարզի մասնակցության ապահովման գործում ցուցաբերած աջակցության և մարզի զբոսաշրջային ներուժը լավագույնս ներկայացնելու համար:

Շնորհակալագրեր ստացան՝
Նորայր Գրիգորյանը-Արենիի համայնքապետարանի զբոսաշրջության զարգացման պատասխանատու,
Շուշան Դանիելյանը- Եղեգիսի համայնքապետարանի տնտեսական զարգացման հարցերով պատասխանատու
Անի Գրիգորյանը- Եղեգնաձորի համայնքապետարանի տնտեսական զարգացման հարցերով պատասխանատու
Երազիկ Գրիգորյանը- Զառիթափի համայնքապետարանի զբոսաշրջության ոլորտի աշխատակից,
Ստեփանոս Վարդանյանը- Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ, տնտեսական զարգացման հարցերով պատասխանատու,
Արուսյակ Միքայելյան-<Արփա> բնապահպանական հիմնադրամի այցելուների ծրագրի ղեկավար,
Աննա Սիմոնյանը- ՀՀ ՎՁ մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսարջության և վերլուծության բաժնի հատուկ գործառույների գծով խորհրդական:

     Մասնակիցների հետ զրույցի ընթացքում մարզպետ Արարատ Գրիգորյանը ծանոթացավ նրանց կողմից կատարված աշխատանքներին, իրականացված և նախատեսվող ծրագրերին:

    Ամփոփելով հանդիպումը, մարզպետը բոլորին մաղթեց աշխատանքային նոր ձեռքբերումներ՝ ի նպաստ իրենց կողմից ներկայացվող համայքների և կազմակերպությունների և ի բարօրություն Վայոց ձորի մարզի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37