Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Իսահակ Սիմոնյանը հետմահու պարգևատրվել է <Մարտական ծառայության> մեդալով
30.07.2021
Հուլիսի 29-ին Վայոց ձորի մարզի Զեդեա բնակավայրի վարչական շենքում ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը հանդիպեց 44-օրյա պատերազմում նահատակված Իսահակ Սամվելի Սիմոնյանի հարազատներին՝ հայրը՝ Սամվել Սերյոժայի Սիմոնյան, մայրը՝ Պարզիկ Սուրենի Ալեքսանյան, կինը՝ Անահիտ Կարապետի Մկրտչյան:
Մարզպետի տեղակալն իր ցավակցությունն ու զորակցությունը հայտնեց Իսահակ Սիմոնյանի հարազատներին և զինակից ընկերներին:
Հանուն հայրենիքի նահատակված, Հայկական բանակի պայմանագրային զինծառայող Իսահակ Սիմոնյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար հետմահու պարգևատրվել է <Մարտական ծառայության մեդալով>, որը զինվորի ծնողներին հանձնեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը:
Մեդալի հանձնման արարողությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ ՎՁՄ տարածքային ստորաբաժանման ղեկավար Արմեն Նահապետյանը, մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի և տեղական ինքնակառավարման համակարգի ներկայացուցիչներ:
Իսահակ Սիմոնյանի դին հայտնաբերվել է վերջերս և հուղարկավորվել Երևանի <Եռաբլուր>լ զիվորական պանթեոնում:
Հավերժ փառք ու խոնարհում մեր հերոսներին