Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզում 2021 թվականին կյանքի կկոչվի 38 սուբվենցիոն ծրագիր

29.07.2021

    Վայոց ձորի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժինը տեղեկացնում է՝  2020 թվականին հաստատված, սակայն 2021 թվական տեղափոխված, ինչպես նաև 2021թ. հաստատված սուբվենցիայի ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացնում Վայոց ձորի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժինը, ըստ որի՝
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից 2020 թվականին հաստատված 27 ծրագրից 19-ն իրականացվել են, իսկ 9 ենթածրագրեր տեղափոխվել են 2021թ., որոնցից 5-ն արդեն ավարտվել են և ֆինանսավորման փուլում են, իսկ 4-ը (Ջերմուկ համայնքում՝ <Հերհեր գյուղի 1-ին փողոցի ասֆալտապատում>, <Մանկական զարգացման կենտրոնի և դրան կից խաղահրապարակի կառուցում>, Եղեգիսի <Սալլի բնակավայրում ոռոգման խողովակաշարի կառուցում>, <Արենի բնակավայրում մեքենատրակտորային պարկի կառուցում>) դեռևս չեն իրականացվել:

    2020 թ. հաստատված 7 ծրագիր տեղափոխվել է 2021 թվական՝ համայնքի բյուջեում ֆինանսական միջոցների բացակայության կամ մրցույթներում մասնակից չլինելու պատճառներով, որոնցից 6-ը՝ 2021թ. ներկայացվել է նոր հայտով: Աշխատանքները դադարեցվելու պատճառով <Շատին բնակավայրի մանկապարտեզի վերանորոգում> ծրագիրը ևս տեղափոխվել է 2021 թվական:
2021թ. մարտին մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժինը մարզի համայնքներից ստացել է թվով 46 սուբվենցիոն հայտ (Եղեգնաձոր` 12 ծրագիր, Ջերմուկ` 4 ծրագիր, Վայք` 5 ծրագիր, Արենի` 9 ծրագիր, Եղեգիս` 3 ծրագիր, Գլաձոր` 3 ծրագիր, Մալիշկա` 5 ծրագիր, Զառիթափ` 5 ծրագիր)՝ 74 ենթածրագրերով:

    Վերը նշված 46 սուբվենցիոն հայտերից հաստատման համար ՀՀ ՏԿԵՆ են ներկայացվել 39 ծրագրի ամբողջական փաթեթներ: Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 39 ծրագրից 2021 թվականի համար հաստատվել է 38 սուբվենցիոն ծրագիր՝ 2 մլրդ. 126,3 մլն ՀՀ դրամ արժողությամբ, որից 978,6 մլն. ՀՀ դրամը կամ 46,02 %-ը համայնքների ներդրումն է, 1 մլրդ. 141,4 մլն ՀՀ դրամը կամ 53,68 %-ը՝ սուբվենցիայի գումարն է, իսկ 6,3 մլն ՀՀ դրամը կամ 0,3 %-ը՝ մասնավոր ներդրումն է:
Սուբենցիոն 14 ծրագրերի իրականացման համար հայտարարված մրցույթներն արդեն կայացել են, որոնցից 6 ծրագրի իրականացման շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37