Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակին նվիրված միջոցառում Զառիթափ գյուղում

29.07.2021

    2021թ. հուլիսի 28-ին Վայոց ձորի Զառիթափ գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակին նվիրված միջոցառում:

     Միջոցառմանը ներկա էր Վայոց ձորի մարզպետ Ա. Գրիգորյանը, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ ՎՁՄ տարածքային ստորաբաժանման ղեկավար Ա․ Նահապետյանը, տեղական ինքնակառավարման համակարգի այլ ներկայացուցիչներ:

      Հայրենիքի համար մղվող պայքարում անմահացած զառիթափցի հերոսների կյանքը ներկայացրին նրանց հարազատները, ընկերները և դպրոցի սաները՝ մեզ փոխանցելով նրանց պատմությունը, սխրագործությունները և երազանքները:

     Միջոցառումն ուներ նաև մեկ կարևոր առաքելություն: Համայնքի բնակիչ Արթուր Հարությունի Ղարիբյանը նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հետմահու պարգևատրվեց <Մարտական ծառայության մեդալով>՝ հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար: Մեդալը հերոսի կնոջը հանձնեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը՝ իր խոնարհումը հայտնելով Ղարիբյան և բոլոր հերոս զինվորների ընտանիքներին:

     Արթուր Ղարիբյանը ծնվել էր 1985թ. Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղում: Ամուսնացած էր և ուներ երեք երեխա: Ծառայում էր Վայքի զորամասում, որպես պայմանագրային զինծառայող: Վայքի գնդի հետ մեկնել էր Ջրական, որտեղ և զոհվել է:  Միայն վերջերս հայտնաբերվեց նրա մարմինը և հանձնվեց հայրենի հողին:

    Հավերժ փառք մեր հերոսներին, փառք նրանց սխրանքին և հավերժ հիշատակ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:12:05