Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ավարտական ցերեկույթը՝ <Սյունիք-Զարգացում> ՀԿ-ում
28.07.2021
Հուլիսի 28-ին Եղեգնաձորի <Գիտելիք> համալսարանում տեղի ունեցավ Սյունիք-Զարգացում> հասարակական կազմակերպության <Սոցիալական զարգացում Վայոց ձորի մարզում> ծրագրի շրջանակներում կազմակերպված ռուսերենի խմբակի ավարտական ցերեկույթը, որին ներկա էին Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պատականությունները կատարող Հուսիկ Հարությունյանը, <Սյունիք-Զարգացում> ՀԿ-ի աշխատակիցներ և ծնողներ։
Դավիթ Սարգսյանը ողջունեց Սյունիք ՀԿ-ի նախաձեռնությունը, որը Արցախից և Վայոց ձորից մասնակից երեխաների համար հնարավորություն է ընձեռել զարգացնել ռուսաց լեզվի գիտելիքները և նշեց , որ ժամանակաշրջանին բնորոշ է միջպետական հարաբերությունների ընդլայնումը, գիտության և զբոսաշրջության զարգացումը, ինչի տեսանկյունից օտար լեզուների՝ այս դեպքում ռուսաց լեզվի իմացությունը, դառնում է մասնագիտական առաջընթացի և միջմշակութային հաղորդակցման կարևորագույն գործոն: Նա հաջողություններ և շարունակական կրթություն մաղթեց երեխաներին:
Իսկ երեխաների հետ աշխատող մասնագետ Նարինե Սահակյանը, ներկայացրեց, թե ինչ գիտելիք և ինչ հմտություններ են ձեռք բերել խմբակի անդամները վեց ամիսների ընթացքում:
Վերջում երեխաները ներկայացան փոքրիկ հաշվետու միջոցառմամբ:
Միջոցառման ավարտին <Ռուսաց լեզվի 6 ամսյա դասընթացների> մասնակիցներին տրվեցին ավարտական հավաստագրեր:
Նշենք, որ խմբակը կազմակերպվել էր Արցախից տեղահանված , ինչպես նաև 44-օրյա պատերազմի մասնակից վայոցձորցիների երեխաների համար: