Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետարանում քննարկվեց մարզի համայնքներին խմելու ջրի 24 ժամյա մատակարարման հարցում առաջացած խնդիրների վերացմանը վերաբերող հարցեր

28.07.2021

   ՀՀ ՏԿԵ նախարարի պաշտոնակար Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ հուլիսի 28-ին Վայոց ձորի մարզպետարանում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և <Վեոլիա Ջուր> ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի մասնակցությամբ տեղի ունեցավ մարզի համայնքներին խմելու ջրով ապահովելու խնդիրներին առնչվող հարցերի քննարկում:
      Վայոց ձորի մարզում նշված թեմայով քննարկում կազմակերպելու առաջարկով ՀՀ ՏԿԵ նախարարի պաշտոնակատարին առաջարկություն էր ներկայացրել <Վեոլիա Ջուր> ՓԲԸ-ի տնօրինությունը:

     Քննարկմանը մասնակցում էին նաև Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, <Վեոլիա Ջուր> ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն ի տեղակալ, գործառնական տնօրեն Վահե Բատոյանը, ՓԲԸ-ի <Հարավ-շահագործման> տնօրեն Սպարտակ Մկրտչյանը, մարզի համայնքների ղեկավարներ և տեղակալներ:

      Առանձնակի ուշադրություն հատկացվեց Եղեգնաձոր քաղաքի շուրջ 450 բաժանորդների ջրամատակարարման գրաֆիկում տեղ գտած խախտումներին առնչվող խնդիրներին: Որոնք ծագում են <Սառբաղբյուր>, <40 աղբյուր> և <Ոստան> ջրաղբյուրների ջուրը Եղեգնաձոր փոխադրող մայր ջրատարից Եղեգիս համայնքի Արտաբույնք, Շատին և Գլաձոր համայնքի Գետափ գուղերում չսահմանված հատվածներում ջրի բարձր թողունակությամբ միացումների արդյունքում Եղեգնաձոր մատակարարվող ջրի քանակի նվազման պատճառով:

    Քննարկման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ աջակցել <Վեոլիա Ջուր> ՓԲԸ-ի կողմից մարզի համայնքներում իրականացվելիք աշխատանքներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26