Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հետմահու պարգևատրում <Մարտական ծառայություն> մեդալով

27.07.2021

     Հուլիսի 27-ին Վայոց ձորի մարզի Արտաբույնք բնակավայրի մշակույթի տանը տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիներ Նարեկ Սարգսյանի և Արամ Սայադյանի հիշատակին, ովքեր շնորհիվ հայրենասիրության բարձր զգացումի և սխրագործությունների իրենց անունը գրեցին հայոց պատմության անմար էջերում:

     Ներկա էին Վայոց ձորի մարզպետ Ա. Գրիգորյանը, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ ՎՁՄ տարածքային ստորաբաժանման ղեկավար Ա․ Նահապետյանը, Զորահավաքային նախապատրաստության բաժնի պետը, տեղական ինքնակառավարման համակարգի այլ ներկայացուցիչներ:

     Միջոցառման միջոցով և՛ կազմակերպիչները, և՛ մասնակիցները ևս մեկ անգամ փաստեցին, որ երախտագիտությամբ և հպարտությամբ մշտապես վառ են պահելու հերոս հայորդիների հիշատակը և քաջագործությունները, ովքեր մարտի դաշտում ընկան հանուն հայրենիքի և նրա խաղաղ ապագայի:

     Արամ Սայադյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար հետմահու պարգևատրվեց <Մարտական ծառայություն> մեդալով, որը զինվորի ծնողներին հանձնեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:

     Հարգանքի տուրք մատուցելով հերոսներին և նրանց ծնողներին, մարզպետը նշեց, որ հայ զինվորները մեզ և մեր երկրին նվիրել են ամենաթանկը՝ իրենց կյանքը, մեզ պատգամելով հզորացնել և միահամուռ ուժերով ստեղծել նրանց երազած հայրենիքը, ինչը և պարտավոր ենք իրականացնել մեր աշխատանքով, ամենօրյա գործունեությամբ և հայրենասիրությամբ:

Հավերժ փառք մեր հերոսներին, փառք նրանց սխրանքին և հավերժ հիշատակ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:12:05