Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ճանաչենք մեր հերոսների պատմությունը

27.07.2021

      2021թ. հուլիսի 27-ին Վայքի հիմնական դպրոցում տեղի ունեցավ դասասենյակի անվանակոչման արարողություն՝ ի հիշատակ դպրոցի նախկին շրջանավարտ, հայրենիքի պաշտպան Մելիք Երեմի Հարությունյանի և նրա սխրագործությունների:

     Դասասենյակի անվանակոչումը և կահավորումը  նախաձեռնվել է <ToTalk Armenian> ընկերության կողմից՝ Վայոց ձորի մարզպետարանի և Վայքի հիմնական դպրոցի հետ համագործակցությամբ:

     Մելիք Հարությունյանը ծնվել է 1998 թ. Վայք քաղաքում: 2017-2019թթ ծառայել է ՀՀ զինված ուժերում, որի ընթացքում անձնվիրաբար և մեծ պատասխանատվությամբ կատարել իր զինվորական պարտականությունները:

     Բազմաթիվ նպատակներ ուներ իր հետագա կյանքը և գործունեությունը շարունակելու, սակայն հայրենիքը դասելով այդ ամենից առավել, 2020թ. պատերազմի սկսվելուց հետո կամավորագրվել է և զինակից ընկերների հետ մեկնել ռազմաճակատ՝ հայրենքին արժանի դառնալու անսպառ ձգտումով:

     Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը իր խոնարհումը հայտնեց Հարությունյան ընտանիքին, նշելով, որ դասաենյակի անվանակոչումը միտված է ոչ միայն հարգանք դրսևորելու մեր հերոսների նկատմամբ, այլև ունի առավել կարևոր առաքելություն՝ հետագա սերունդներին փոխանցել նրանց պատմությունը, ովքեր իրենց հերոս եղբայրների և հայրերի օրինակով դաստիարակվելու են հայրենասիրության, անձնուրացության և խիզախության բարձրագույն արժեքներով:

     Հավերժ փառք մեր հերոսներին և նրանց սխրանքին
     Բարի ծառայություն հայ զինվորին, խաղաղություն Հայոց աշխարհին

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:12:05