Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզում ավարտվեց 2021 թվականի ամառային զորակոչը

27.07.2021

  Հուլիսի 27-ին ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Վայոց ձորի մարզային ստորաբաժանման Եղեգնաձորի բաժանմունքից 2021 թվականի ամառային զորակոչով պարտադիր զինվորական ծառայության մեկնող վերջին խումբ նորակոչիկները ճանապարհվեցին Հայոց բանակ:

   Ճանապարհման արարողությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետ, ԱԱԾ գնդապետ Կոլյա Միքայելյանը, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ալեքսանդր Հակոբյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Արմեն Նահապետյանը, ՀՀ զինվորական դատախազության Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը, ՀՀ ՌՈ Վայքի ռազմական ոստիկանության պետ, փոխգնդապետ Վիգեն Հովհաննիսյանը, Վայոց ձորի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ, մարզային զորակոչային հանձնաժողովի քարտուղար Վանիկ Խուդավերդյանը և համայնքների ղեկավարներ:

    Հնչեցին շնորհավորանքի և բարեմաղթանքի ջերմ խոսքեր՝ ուղղված նորակոչիկներին և նրանց հարազատներին:

   Անվտանգ ծառայություն և բարի վերադարձ մեր բոլոր զինվորներին։
Խաղաղ օրեր Հայաստանի Հանրապետությանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:12:05