Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորում իրականացվում է մարզի քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում

27.07.2021

   Ի կատարումն ՀՀ վարչապետի 2019թ. նոյեմբերի 15-ի <ՀՀ պետական, պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման ժամանակացույցը հաստատելու մասին> N 1695-Լ որոշման, ս/թ հուլիսի 26-ից 30-ը իրականացվելու է ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում:

   Մարզի ՔՊ վիճակի համալիր գնահատման գործընթացը մեկնարկեց ս/թ հուլիսի 26-ին, Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացած ՀՀ Վայոց ձորի մարզի ՔՊ ղեկավար կազմի և աշխատանքային խմբի հավաքով, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանի, գնահատումն իրականացնելու նպատակով ՀՀ ԱԻ նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ, ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության հարցերով կառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության համակարգման բաժնի պետ, փ/ծ գնդապետ Հայկ Մնացականյանի և ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Հարություն Մարգարյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ ԳՄ տարածքային ծառայությունների և կառույցների ղեկավարներ:
Հայկ Մնացականյանը ներկայացրեց մարզի քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման օրակարգը և ժամանակացույցը:

   Այնուհետև աշխատանքները շարունակվեցին ըստ մարզի ՔՊ ծառայությունների, որոնց ընթացքում կուսումնասիրվեն և կգնահատվեն մարզի ՔՊ վիճակը N 1695-Լ որոշմամբ սահմանված ուղղություններով:


   ՀՀ Վայոց ձորի մարզի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի խաղաղից ռազմական դրության փոխադրման պատրաստությունը կստուգվի հուլիսի 30-ին՝ <ՀՀ Վայոց ձորի մարզի ՔՊ ղեկավար կազմի գործողությունները ՔՊ համակարգի պատրաստականության բերման միջոցառումների իրականացման ընթացքում> թեմայով շտաբային ուսումնավարժությամբ:
Նուն օրը տեղի կունենա նաև մարզի քաղաքացիական պաշտպանության վիճակի գնահատման արդյունքների ամփոփումը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37