Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մալիշկա համայնքի գյուղապետարանի և մշակույթի տան տանիքներին կկառուցվեն արևային ՖՎ կայաններ և կիրականացվի ներհամայնքային փողոցների մասնակի ասֆալտապատում
23.07.2021
Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 16-ին կայացած նիստի ընթացքում քննարկվել և հավանության է արժանացել ՀՀ Վայոց ձորի մարզի <Մալիշկա համայնքի գյուղապետարանի տանիքի վրա 6.225 ԿՎՏ դրվածքային հզորությամբ արևային ՖՎ կայանի և Մալիշկա համայնքի մշակույթի տան տանիքի վրա 29.05ԿՎՏ դրվածքային հզորությամբ արևային ՖՎ կայանի կառուցում> ծրագիրը:
2021 թվականի ընթացքում կիրականացվեն նաև Մալիշկա համայնքի ներհամայնքային փողոցների մասնակի ասֆալտապատման աշխատանքներ, որոնց վերաբերյալ հայտերը հավանության են արժանացել ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի ավելի վաղ կայացած նիստերի ընթացքում:
Կիրականացվի նաև համայնքի ոռոգման ջրագծի ներքին ցանցի վերանորոգման աշխատանքներ:
Նշված աշխատանքները կատարվելու են պետություն-համայնք համաֆինանսավորմամբ մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: