Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արարատ Գրիգորյանն ընդունել է ԱԿԲԱ- Ֆեդերացիայի ներկայացուցիչներին
21.07.2021
Հուլիսի 21-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց ԱԿԲԱ- Ֆեդերացիայի ներկայացուցիչներին՝ ֆեդերացիայի նախագահ Հարություն Պողոսյանի գլխավորությամբ: Պատվիրակության անդամները տեղեկություններ ներկայացրին Վայոց ձորի մարզում ԱԿԲԱ - Ֆեդերացիայի կողմից իրականացված ծրագրերի և սպասվող նախաձեռնությունների վերաբերյալ:
ԱԿԲԱ-Ֆեդերացիան նպատակաուղղված է խթանել Հայաստանում նորարարական գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացմանը միտված, 21-րդ դարին համահունչ բիզնես մոդելների ներդրմանը, նպաստել ինչպես ոլորտի արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ գյուղատնտեսությունը երիտասարդների համար ավելի գրավիչ ոլորտ դարձնելուն:
Գործունեության հիմնական նպատակն է նպաստել ՀՀ ողջ տարածքում գյուղատնտեության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը:
Հանգամանալից անդրադարձ կատարվեց Վայոց ձորի մարզում գյուղատնտեսության զարգացմանը, ոլորտում նորարարական մոտեցումների ներդմանը, start up նախաձեռնությունների բացահայտմանը և իրագործմանն ուղղված քայլերին: Այս համատեքստում կարևորվեց կողմերի պատրաստակամությունը՝ համագործակցելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով, և վստահություն հայտնվեց, որ համատեղ և հետևողական ջանքերի շնորհիվ կողմերը լավագույնս կնպաստեն կառուցողական հարաբերությունների ամրապնդմանը՝ աջակցելով մարզում գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը: