Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գլաձոր համայնքում կիրականացվի սուբվենցիոն 3 ծրագիր
21.07.2021
Վայոց ձորի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում Գլաձոր խոշորացված համայնքի Գետափ, Գլաձոր և Վերնաշեն բնակավայրերում կիրականացվի առաջնային լուծում պահանջող 3 ծրագիր:
Համայնքի Գետափ բնակավայրում կկատարվի ներհամայնքային ճանապարհի ասֆալտապատում, կիրականացվի Վերնաշեն բնակավայրի գազիֆիկացումը, իսկ Գլաձոր բնակավայրում ՝ 11-րդ փողոցի, թիվ 9 հասցեում գտնվող մշակույթի տան վերահատակագծում և կցակառույցի իրականացում:
Հաջորդիվ կներկայացնենք մարզի մյուս համայնքներում իրականացվելիք ծրագրերը: