Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորում կայացավ 2021 թվականի ամառային զորակոչի հերթական փուլը
20.07.2021
Հուլիսի 20-ին ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Վայոց ձորի մարզային ստորաբաժանման Եղեգնաձորի բաժանմունքում անցկացվեց 2021 թվականի ամառային զորակոչի հերթական փուլը` Հայոց բանակ ճանապարհվեցին զորակոչի ենթակա երիտասարդներ:
Զորակոչի արարողությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ԳՄ Վայոց ձորի մարզային և տարածքային կառույցների ղեկավարներ և բարձրաստիճան ներկայացուցիչներ։
Մարզպետ Արարատ Գրիգորյանն իր խոսքում նշեց. որ յուրաքանչյուր հայ տղամարդու կյանքում ամենակարևոր առաքելություններից մեկը հայրենիքի պաշտպանության սրբազան գործն է և, որ հայրենիքի անկախությունը և նրա անվտանգության ապահովումն անհրաժեշտություններ են, որոնց իրագործողն այսօր հայոց բանակ մեկնող տղաներն են։
<Մաղթում եմ Ձեզ խաղաղ ու անփորձանք ծառայություն և բարի վերադարձ հայրենի օջախներ>,- խոսքն այսպիսի բարեմաղթանքով ավարտեց մարզպետ Արարատ Գրիգորյանը։
Նորակոչիկների օրհնության կարգը կատարեց Արենի համայնքի հոգևոր հովիվ, Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը:
Բարի ու խաղաղ ծառայություն հայ զինվորին և Հայոց բանակին:
Խաղաղ օրեր մեր երկրին: