Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հուլիսի 17-ին ՀՀ Վայոց ձորի մարզից 70 երեխա մեկնել է ճամբար
19.07.2021
Վայոց ձորի մարզից Հանքավանի <Հասմիկ> մանկական ճամբար են մեկնել զոհված, հաշմանդամություն ստացած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահաuակ 7-13 տարեկան 70 երեխաներ:
Առաջին հերթափոխին գրանցված 70 երեխաները հուլիսի 17-ին ուղևորվել են հանգստավայր:
Երեխաներին ճամբար ճանապարհելու էր եկել ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, ով նրանց մաղթելով ուրախ և լավ հանգիստ՝ խորհուրդ տվեց լինել կարգապահ, ձեռք բերել նոր ընկերներ և վերադառնալ վառ տպավորություններով։
Երեխաների անվտանգ ուղևորությունն ապահովելու համար նրանց ուղեկցում էին բուժաշխատողներ, ճանապարհային ոստիկանության ծառայողներ և մարզպետարանի՝ ոլորտի պատասխանատու ստորաբաժանման աշխատակիցներ։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ՝ ՏԿԵ և ԿԳՄՍ նախարարությունների, Վայոց ձորի մարզպետարանի համագործակցությամբ:
Ամառային հանգստի շրջանակում երեխաների համար կկազմակերպվի մի շարք ծրագրեր, որում ներառված են տարբեր միջոցառումներ` միտված դպրոցականների ազգային ավանդույթների պահպանմանը, բնապահպանական, հայրենասիրական ու կարգապահական դաստիարակությանը, ստեղծագործական կարողությունների զարգացմանը: