Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում <Հայաստանում կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար> ծրագրի շրջանակում
14.07.2021
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց <Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի> և <Ռազմավարական զարգացման գործակալություն> հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին։
Հանդիպմանը ներկա էին նաև Արենի համայնքի ղեկավարը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ։
<Հայաստանում կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար> ծրագրի շրջանակում Շվեյցարիայի կառավարությունը Հայաստանին տրամադրել է 4․5 մլն շվեյցարական ֆրանկ (մոտ $4․9) դրամաշնորհ:
Ծրագիրն իրականացվելու է նաև Վայոց ձորում` <Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի> և <Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության> (SDC) համագործակցությամբ։
Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի մարզերում ֆերմերների և գյուղական բիզնեսների եկամուտը՝ տեղական բնական ռեսուրսների տնտեսապես ավելի արդյունավետ և ավելի կայուն օգտագործման շնորհիվ:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը, կարևորելով նախաձեռնությունն ու ծրագրի շրջանակը, պատրաստակամություն հայտնեց բոլոր հնարավոր ջանքերը ներդնել համագործակցության զարգացման և ամրապնդման ուղղությամբ՝ աջակցելով մարզի զարգացմանը և բնակչության կենսաապահովման մակարդակի բարձրացմանը։
WWF Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը նշեց, որ ծրագրի ողջ ընթացքում որդեգրվելու է մասնակցային մոտեցում, որի համաձայն համապատասխան համայնքների և մարզպետարանի ներկայացուցիչները ներգրավված են լինելու ծրագրի իրականացման բոլոր փուլերում։
Հանդիպման ընթացքում ներկաները բարձրաձայնեցին ծրագրի իրականացման, կանխատեսվող ռիսկերի, նախատեսվող քայլերի վերաբերյալ հարցեր և այլ մանրամասներ: