Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզում տեղի ունեցավ հերթական զորակոչը

14.07.2021

  Հուլիսի 13-ին ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Վայոց ձորի մարզային ստորաբաժանման Եղեգնաձորի բաժանմունքից Հայոց բանակ ճանապարհվեցին մարզի նորակոչիկները:

  ՀՀ Վայոց ձորի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Արմեն Նահապետյանը, ՀՀ զինվորական դատախազության Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ Հակոբ Սարգսյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանը, համայնքների ղեկավարները Եղեգնաձորում ներկա գտնվեցին պարտադիր զինվորական ծառայության մեկնող նորակոչիկների հերթական խմբի ճանապարհման արարողությանը:

  Ներկաները հնչեցրին շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքեր՝ ուղղված նորակոչիկներին և նրանց հարազատներին:

  Նշենք, որ Վայոց ձորի մարզում 2021 թվականի ամառային զորակոչը կշարունակվի մինչև օգոստոս ամիսը:
Խաղաղ ծառայություն և բարի վերադարձ մեր բոլոր զինվորներին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:12:05