Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
2021թ-ի առաջին կիսամյակում Մալիշկայի համայնքապետարանի կողմից կատարված աշխատանքների հաշվետվություն
12.07.2021
Հուլիսի 8-ին Մալիշկայի համայնքապետարանում տեղի ունեցավ 2021թ–ի առաջին կիսամյակում համայնքապետարանի կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության ներկայացում համայնքի ղեկավար Գարիկ Նազարյանի կողմից:
Ներկա էին մարզպետի տեղակալ՝ Դավիթ Սարգսյանը, Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ՝ Աղվան Հարությունյանը, համայնքի ՀՈԱԿ–ի տնօրենները, համայնքապետարանի աշխատակազմը, ավագանու անդամներ, համայնքի բնակիչներ:
Օրակարգային հարցերը վերաբերում էին 2021 թվականի հաշվետու ժամանակահատվածում համայնքապետարանի աշխատակիցների կողմից կատարված աշխատանքներին:
Հաշվետվության ավարտից հետո տեղի ունեցավ քննարկումներ`
• աղբահանության և սեփական եկամուտների հավաքագրումների հետ կապված խնդիրների, դրանց լուծման համար ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ:
• համայնքով անցնող միջպետական ճանապարհի վիճակի վերաբերյալ:
• գյուղատնտեսական ոլորտում չօգտագործվող հողամասերը օգտագործելի դարձնելու հնարավորությունների և ռեսուրսների, գյուղատնտեսական ոլորտում հանդիպող խոչընդոտների և դրանց վերացմանն ուղղված քայլերի վերաբերյալ:
• վերջին շրջանում տարածված սիբիրախտ հիվանդության և դրա կանխարգելման համար ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ:
Ամփոփելով քննարկումը համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց ներկաներին մասնակցայնության համար: Կարևորելով յուրաքանչյուրի ներդրումը համայնքային զարգացման գործում հորդորեց բոլորին ակտիվ աշխատանքի շնորհիվ հասնել լավագույն արդյունքի, միաժամանակ հայտնելով, որ աշխատակազմի կողմից ամեն ինչ արվում է ի օգուտ համայնքի:
Մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը կարևորեց համայնքապետարանի կողմից թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքի պահպանումն ու իրականացումը և հետագա աշխատանքում մաղթեց քննարկման արդյունքում վերհանված խնդիրների արդյունավետ լուծումներ: