Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորում պատվաստումային գործընթացը շարունակվում է
12.07.2021
Վայոց ձոր մարզի բժշկական կազմակերպություններում (պոլիկլինիկաներ, առողջության կենտրոններ, ամբուլատորիաներ) շարունակվում է COVID-19-ի դեմ պատվաստման գործընթացը։
Վայոց ձորի մարզպետարանում վերջին օրերի ընթացքում պատվաստվել են մարզպետարանի թվով 22 աշխատատակիցներ: Վերջիններիս ինքնազգացողությունը նորմալ է, որևէ գանգատներ չկան:
Պատվաստման համար բուժհիմնարկներ են դիմում տարբեր հաստատությունների աշխատակիցներ, անհատ քաղաքացիներ:
Հիշեցնենք, որ պատվաստումներն իրականացվում են անվճար:
• Նախապես պետք է զանգահարեք ձեր ընտանեկան բժշկին, տեղամասային թերապևտին կամ նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվեք պատվաստման համար:
• Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները:
«ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:
Պատվաստումները կանխարգելում են հիվանդության ծանր կամ ծայրահեղ ծանր ձևերը և մահվան դեպքերը, կրճատում են հոսպիտալացումների թիվը։ Անկախ նրանից հիվանդացել եք COVID19-ով, թե ոչ, միևնույն է, անհրաժեշտ է պատվաստվել։