Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դատախազության միջնորդագրի քննարկում Վայոց ձորի մարզպետարանում

12.07.2021

     Հուլիսի 9-ին Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի դատախազության միջնորդագրի քննարկում՝ մարզպետ Ա. Գրիգորյանի, մարզպետի տեղակալ Դ. Սարգսյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, <Վայքի ավագ դպրոց> ՊՈԱԿ-ի տնօրեն Թ. Հակոբյանի, Վայքի համայնքի ղեկավարի տեղակալ Վ. Գասպարյանի մասնակցությամբ: Ներկա էին նաև Վայոց ձորի համայնքների ղեկավարներ և նրանց տեղակալները:

     Մարզպետ Արարատ Գրիգորյանը հանգամանալից կերպով ներկայացրեց միջնորդագրի բովանդակությունը, պարզաբանեց խնդիրը, որը վերաբերում է <Վայքի ավագ դպրոց> ՊՈԱԿ-ի տարածքից 42 քմ հողատարածքը վարձակալությամբ Վայք քաղաքի բնակիչ Ս. Ենոքյանին տրամադրելու դեպքին, որից հետո խոսք տրվեց Վայք համայնքի ղեկավարի տեղակալ Վ. Գասպարյանին և <Վայքի ավագ դպրոց> ՊՈԱԿ-ի տնօրեն Թ. Հակոբյանին:

     Քննարկման ընթացքում մարզպետի կողմից նաև ներկայացվեց, որ 2021 թվականի հունիսի 29-ի Վայք համայնքի ղեկավարին առաջարկվել է ձեռնարկել միջոցներ՝ <Վայքի ավագ դպրոց> ՊՈԱԿ-ին սեփականության իրավունքով պատկանող 42 քմ տարածքի վրա իրականացված ինքնակամ շինարարության հետևանքները վերացնելու և պետական սեփականություն հանդիսացող հողատարածքն ապօրինի ճանապարհով ուրիշի վարձակալությանը հանձնելու հիմք հանդիսացած փաստաթղթերն անվավեր ճանաչելու ուղղությամբ:

     Ամփոփելով քննարկումը՝ մարզպետը ընդգծեց, որ հանդիպումն ունի կանխարգելիչ նշանակություն, և մարզի համայնքների մյուս ներկայացուցիչներին ևս մեկ անգամ հորդորեց կարգավորել քաղաքաշինության բնագավառում համայնքներում առկա խնդիրները, որոնցում մեծամասնություն են կազմում ինքնակամ կառույցները: Առաջարկեց այսուհետ և ընդհանրապես քաղաքաշինական բոլոր փաստաթղթերը կազմել գործող նորմերի և կանոնների խստիվ պահպանմամբ, այլապես կկիրառվեն օրենքով սահմանված իրավաչափ միջոցներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:12:05