Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանի հանդիպումը UNICEF- ի ներկայացուցիչների հետ
02.07.2021
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանն ընդունեց UNICEF-ի Երեխայի պաշտպանության ծրագրերի ղեկավար Հայկ Խեմչյանին և ծրագրի պատասխանատու Հեղինար Մելքոմ-Մելքոմյանին:
Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Արամ Գրիգորյանը:
Ծրագրերի ղեկավար Հայկ Խեմչյանը հանգամանալից կերպով ներկայացրեց UNICEF-ի գործունեության և մարզերում նախատեսվող նախաձեռնությունների, մասնավորապես Հայաստանի սահմանամերձ մարզերում <Երիտասարդների տուն> բաց երիտասարդական կենտրոնների ստեղծման ծրագրի վերաբերյալ:
Կենտրոնի գործունեության հիմնական նպատակը քաղաքներում ու հարակից բնակավայրերում 12-18 տարեկան երիտասարդների քաղաքացիական ակտիվության ու բարեկեցության բարձրացումն է՝ երիտասարդական աշխատանքի իրականացման միջոցով:
Կենտրոնը պատանիների և երիտասարդների համար կրթվելու, նոր հմտություններ ձեռք բերելու, ինքնաարտահայտվելու, զբաղվածությունը և ժամանցը ապահովելու և հասակակիցների հետ շփվելու ապահով տարածք է, ինչպես նաև նպաստող միջավայր՝ նրանց սոցիալականացման և համայնքներում դրական փոփոխությունների իրականացման համար:
Հանդիպման ավարտին կողմերը անդրադարձ կատարեցին համագործակցության առաջնահերթություններին և դրանց շրջանակներում նախատեսվող համատեղ աշխատանքներին՝ պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել փոխգործակցության ընդլայնման ու ամնրապնդման ուղղությամբ: