Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գլաձորի միջնակարգ դպրոցում բացվեց պտղատու ինտենսիվ այգի
01.07.2021
Վայոց ձորի մարզում շարունակվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ <Դպրոցահենք գյուղատնտեսական ծրագրի> շրջանակներում պտղատու ինտենսիվ այգիների հիմնումը: Հուլիսի 1-ին տեղի ունեցավ ինտենսիվ այգու բացման արարողություն Գլաձորի միջնակարգ դպրոցի տարածքում:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, Գլաձոր համայնքի ղեկավարը, <Աշխատանք և հայրենիք տարածքային զարգացման> ՀԿ-ի տնօրենը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչներ և այլ հյուրեր:
Ներկաները մասնակցեցին դպրոցում կազմակերպված համերգային ծրագրին, շրջեցին այգում՝ ծանոթանալով կատարված աշխատանքներին և պտղատու ինտենսիվ այգու ընձեռած հնարավորություններին:
Մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը դպրոցի տնօրեն Կարինե Կոստանյանի ուղեկցությամբ եղավ նաև Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Դավիթ Դավթյանի անունով անվանակոչված դասասենյակում, որտեղ ներկայացված էին Դավիթի, ինչպես նաև Ապրիլյան և Արցախյան պատերազմների մասնակից հերոսների իրերն ու լուսանկարները:
Հաշվի առնելով գյուղատնտեսության կարևոր դերը մարզի զարգացման գործում, նման նախաձեռնությունները մեծ կարևորություն ունեն ոչ միայն ոլորտի զարգաման համար, այլ նաև երիտասարդ սերունդներին կզինեն ոլորտի վերաբերյալ համապատասխան գիտելիքներով: