Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գլաձորի համայնքապետարանը տեղեկացնում է համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասի աճուրդ վաճառքի մասին
30.06.2021
2021 թվականի օգոստոսի 3-ին, ժամը 11։00-ին, Վայոց ձորի մարզի Գլաձորի համայնքապետարանում տեղի կունենա Գլաձոր համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ վաճառք:
Աճուրդով օտարվող հողերն են.
1) Վերնաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0.51015 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք՝ կադաստրային ծածկագիր 10-042-0316-0131, մեկնարկային գինը` կադաստրային արժեքի 800%-ը, 275 480 /երկու հարյուր յոթանասունհինգ հազար չորս հարյուր ութսուն/ ՀՀ դրամ:
2) Գետափ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0.87213 հա գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հող՝ կադաստրային ծածկագիր 10-014-0128-0052, մեկնարկային գինը` կադաստրային արժեքի 100%-ը,
10 678 710 /տաս միլիոն վեց հարյուր յոթանասունութ հազար յոթ հարյուր տաս/ ՀՀ դրամ:
Հողերի նկատմամբ սահմանափակումներ /սերվիտուտներ/ չկան։
Աճուրդին մասնակցության հայտերի ընդունումը դադարեցվում է 2021 թվականի հուլիսի 29-ին, ժամը 18։00-ին։
Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության վճարի անդորրագիր /վճարումը տեղում/:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել Գլաձորի համայնքապետարան.
Հասցե` Գլաձոր համայնք, Գլաձոր բնակավայր, փողոց 33, շենք 41, հեռ. /0281/ 2-34-46։