Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզը և Երևանում <Դոմ Մոսկվի> մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը ընդլայնում են համագործակցության շրջանակը

30.06.2021

     Հունիսի 30-ին Վայոց ձորի մարզպետարանում Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և Երևանում <Դոմ Մոսկվի> մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը ստորագրեցին Համագործակցության հուշագիր՝ բարձրացնելով փոխգործակցությունը որակապես նոր մակարդակի:

     Հուշագրի ստորագրմամբ կողմերը վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը ընդլայնել գիտական և կրթա-մշակութային ոլորտում համագործակցության շրջանակը՝ այն համալրելով նոր նախաձեռնություններով և ծրագրերով:

    Կողմերը վստահություն հայտնեցին, որ համատեղ և հետևողական ջանքերի շնորհիվ լավագույնս կնպաստեն ստեղծված բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը՝ աջակցելով Ռուսաստանի և Հայաստանի պատմության և մշակույթի հանրահռչակմանը և պատմա-մշակութային արժեքների պահպանմանը:

     Քննարկվեցին Վայոց ձորի մարզում կրթության, զբոսաշրջության և մշակութագործարարական ոլորտի զարգացման գործընթացն առաջ մղելուն ուղղված քայլերը: Այս համատեքստում կարևորվեց ռուսաց լեզվի իմացության խորացմանն ուղղված քայլերը՝ մարզում ռուսաց լեզվի անվճար դասերի անցկացման աշխարհագրության ընդայնման շնորհիվ և համատեղ մշակութային տարաբնույթ միջոցառումների անցկացումը:

     Հանգամանալից անդրադարձ կատարվեց համագործակցության շրջանակներում իրականացվելիք աշխատանքներին, նախաձեռնվելիք միջոցառումներին և հետագա ծրագրերին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53