Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիի այցը Վայոց ձորի մարզ

29.06.2021

     2021թ. հունիսի 29-ին Վայոց ձորի Հորս գյուղում տեղի ունեցավ <Հորս համայնքում ոռոգման ջրամբարի ջրատարի կառուցման> դրամաշնորհային ծրագրի ավարտին նվիրված արարողություն: Ծրագիրն իրականացվել է համաձայն Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան և <Բեզոար> բնության պահպանության հասարակական կազմակերպության միջև կնքված պայմանագրի՝ Ճապոնիայի կառավարության կողմից <Մարդկային անվտանգության <Grassroots> ծրագրերի> համար տրամադրվող դրամաշնորհային աջակցության շրջանակներում:

     Արարողությանը ներկա էին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ֆուկուշիմա Մասանորին, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ԳՄ Վայոց ձորի մարզային և տարածքային կառույցների ղեկավարներ և այլոք:

     Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի դեսպանին և Ճապոնիայի Կառավարությանը, ինչպես նաև նախաձեռնության բոլոր մասնակիցներին, ծրագրի հաջող իրականացման կապակցությամբ, որը ոչ միայն համայնքի բնակիչներին չոր եղանակային պայմաններում ապահովելու է ոռոգման ջրով, այլև նպաստելու է շրջակա միջավայրի էկոհամակարգերի և էկոլոգիական կայունության պահպանմանը:

     Մարզպետը նաև շնորհավորեց դեսպան Ֆուկուշիմային Հայաստանում Ճապոնիայի դեսպանի պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նա իր բացառիկ նպաստը կունենա հայ-ճապոնական հարաբերությունների ամրապնդման գործում, և համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի ընդլայնել բարեկամական հարաբերությունները և համագործակցության օրակարգը՝ այն համալրելով նոր նախաձեռնություններով և ծրագրերով։

     Իր խոսքում դեսպան Մասանորի Ֆուկուշիման երախտագիտություն հայտնեց բոլոր ներգրավված կողմերին և շնորհավորեց ծրագրի հաջող ավարտի կապակցությամբ: <Ուրախ եմ տեսնել, որ Ճապոնիայի դրամաշնորհային օժանդակության շնորհիվ ոռոգման ջրամբարի ջրատարի կառուցման միջոցով Հորս գյուղում ավելի քան 400 մարդ չոր եղանակային պայմաններում ունի ոռոգման մատակարարման հնարավորություն>:

      Դեսպանը հույս հայտնեց, որ այս ծրագիրը, որը լիովին համահունչ է Հայաստանի Կառավարության գերակայություններին, էլ ավելի կամրապնդի բարեկամական հարաբերությունները, որոնք առկա են Ճապոնիայի և Հայաստանի միջև:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37