Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հարգանքի տուրք անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին
29.06.2021
Հունիսի 29-ը Հայաստանում անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, ՀՀ ԳՄ Վայոց ձորի մարզային և տարածքային կառույցների ղեկավարներ և բարձրաստիճան ներկայացուցիչներ այցելեցին Եղեգնաձոր քաղաքում գտնվող Հիշատակի բլուր:
Ներկաները հարգանքի տուրք մատուցեցին Անհայտ ազատամարտիկի հիշատակին կանգնեցված հուշակոթողին ծաղիկներ խոնարհելով:
<Այսօր ևս վկայում ենք, որ ոչ ոք բացակա չի դրել անհայտ ճակատագրեր ունեցող հերոս տղաներին և սպասումը միշտ վառ է բոլորիս սրտերում:
Նրանք վառ օրինակ են մեր սերունդների համար, և հանուն հայրենիքի ու նրա պաշտպանության համար կյանքը նվիրած ազատամարտիկների սխրանքների և գործի հիշատակումը յուրաքանչյուրիս պարտքն է:
Եվ քանի դեռ մեր հույսն ու սպասումը կա, մենք պարտավոր ենք հավատալ, որ մի օր նրանք վերադառնալու են>,- նշեց Արարատ Գրիգորյանը:
Հավերժ փառք ու հիշատակում մեր զոհված կամ անհայտ կորած հերոսներին: