Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շնորհակալագրեր բուժաշխատողի օրվա կապակցությամբ

25.06.2021

  Բուժաշխատողի օրվա կապակցությամբ, բարեխիղճ աշխատանքային գործունեության համար ՀՀ Վայոց ձորի մարզպետը շնորհակալագրեր հանձնեց մարզի մի խումբ բուժաշխատողների։

  Հանձինս նրանց, մարզպետը, շնորհավորել է բուժաշխատողներին իրենց մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհակալություն հայտնել ոլորտի բոլոր ներկայացուցիչներին:
  Անդրադառնալով վերջին տարիների ընթացքում առողջապահական ոլորտի հիմնախնդիրների լուծմանն ուղղված պետության ջանքերին, մարզային իշխանության կողմից ոլորտի կարևորմանն ու ընթացիկ ծրագրերին, իր խոսքում մարզպետն ընդգծեց բուժաշխատողների անփոխարինելի դերը՝ հատկապես համավարակի դեմ շարունակվող պայքարի, Արցախյան 44-օրյա պատերազմի և հետպատերազմյան փուլերի ընթացքում:

  <Ձեր կատարած աշխատանքն անչափ կարևոր և անգնահատելի է, ինչը պարտավորեցնում է յուրաքանչյուրիս իր գործով ավելի լավը դարձնել առողջապահական համակարգը: Առանձնահատուկ շնորհակալությունս եմ հայտնում մեր այն բուժաշխատողներին, ովքեր իրենց ամենաթանկը՝ որդիներին տալով հայրենիքին, շարունակել են հավատարիմ մնալ իրենց գործին> նշեց Արարատ Գրիգորյանը:

  Փոխմարզպետ Նանե Ասատրյանը ևս շնորավորելով բուժաշխատողներին, իր խոսքում շնորհակալություն հայտնեց կարևորագույն այս ոլորտում մեծ նվիրումով աշխատելու համար, նշելով որ իր համար կրկնակի հերոսներ են մեր անմահացած քաջերի ծնողները, ովքեր շարունակում են կյանքեր փրկել, և նշեց, որ նրանց որդիների անունները հավերժ լինելու են մեր սրտերում:
Փառք ու պատիվ մեր հերոս եղբայրներին և անմահացած բուժաշխատողներին:

  Մարզպետը փոխանցելով պատվոգրերն ու ծաղկեփնջերը, հանդիպումը եզրափակելով նշեց.
<Հարգելի բուժախատողներ, ամուր եղեք և ձեր մասնագիտական կարողություններով աջակցեք մեր հայրենիքին, որի համար մեր քաջ տղաները իրենց կյանքն են տվել կամ վիրավորվել։

  Բոլորդ արժանի եք ուշադրության, շնորհակալություն եմ հայտնում ձեր կատարած աշխատանքի համար, և մաղթում խաղաղ և արդյունավետ աշխատանք>:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:12:05