Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2020-2021թ. ամառային զորակոչ Արենի համայնքում

25.06.2021

  Հունիսի 24-ին, ձևավորված ավանդույթի համաձայն, Վայոց ձոր մարզի Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի նախաձեռնությամբ իրականացվել է համայնքի բոլոր բնակավայրերի զինակոչիկների մկրտության և օրհնության արարողակարգ։
  Միջոցառմանը մասնակցել են Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Ալեքսանդր Հակոբյանը, ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետ Կոլյա Միքայելյանը, մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը։
  Մկրտության ընթացքում Արենի համայնքի ղեկավարը օրհնված խաչեր նվիրեց բոլոր զինակոչիկներին՝ ընդգծելով, որ նրանք են մեր հայրենիքի հզորության գրավականն ու պաշտպանը։
  Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, զինվորներին մաղթելով բարի ծառայություն, նշեց․ <Այսօր դուք ձեռք եք բերել ձեր առաջին զենքը, որն ուղեկցելու է ձեզ ողջ ծառայության ընթացքում՝ ձեր հավատքը։ Թող այն միշտ պաշտպանի ձեզ բոլոր փորձություններից և ամուր պահի հայրենիքի կապը իր հուսալի պահապանների հետ>։
  Միջոցառման ավարտից հետո մատուցվեց ավանդական մատաղ՝ ի պատիվ ապագա զինվորների։
  Երիտասարդները իրենց ոգով, տրամադրվածությամբ և վճռականությամբ վերահաստատեցին, որ ի դեմս նրանց մենք ունենք ամուր թիկունք, իսկ հայրենիքը՝ հզոր ապագա։
  Խաղաղ և անվտանգ ծառայություն հայ զինվորին
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:12:05