Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հունիսի 21-ին Վայոց ձորում մեկնարկեց 2020-2021 թվականի ամառային զորակոչի հերթական փուլը
21.06.2021
Հունիսի 21-ին Վայոց ձորում մեկնարկեց 2020-2021 թվականի ամառային զորակոչի հերթական փուլը:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ Արմեն Նահապետյանը, ՀՀ ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ Ալեքսանդր Հակոբյանը, ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետ Կոլյա Միքայելյանը Եղեգնաձորում ներկա գտնվեցին զորակոչի մեկնարկի արարողությանը:
Մարզպետը նշեց, որ հայրենիքին ծառայելը յուրաքանչյուր քաղաքացու համար ոչ միայն պարտականություն է, այլև պատիվ: Արարատ Գրիգորյանը Հայոց բանակի բոլոր զինվորներին, այդ թվում նաև այսօրվա նորակոչիկներին, մաղթեց ուժ, տոկոնություն, անսասան կամք և խաղաղություն: