Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողների օրվա կապակցությամբ
21.06.2021
Սիրելի՛ բուժաշխատողներ,
Առողջապահական համակարգի հարգարժա՛ն ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ:
Ձեր արժանապատիվ, քրտնաջան աշխատանքը, անշուշտ, անփոխարինելի է և մշտապես մեծագույնս արժևորվում է բոլորիս կողմից:
Սակայն, դժվարին այս ժամանակահատվածում, հատկապես ուզում եմ ի սրտե երախտագիտությունս հայտնել ձեր անձնուրաց աշխատանքի և անմնացորդ նվիրումի համար: Շնորհակալություն ձեր համբերության, համառության և անքուն օրերի համար, որոնք օգնում են մեզ հաղթահարել մեր առջև ծառացող մարտահրավերները:
Բուժաշխատողի վեհ կոչումը պահանջում է բարձր հատկանիշներ՝ խորը գիտելիքներ, բացառիկ ջանասիրություն, սեփական գործին լիարժեք նվիրվածություն և կարեկցելու ունակություն:
Հայ ժողովրդի համար այս դժվարին ժամանակահատվածում դուք լավագույնս դրսևորեցիք այդ բոլոր հատկանիշները՝ ցուցաբերելով բացառիկ խիզախություն և անձնվիրաբար ձեր կյանքը վտանգելու պատրաստակամություն՝ ուրիշներին փրկելու համար:
Խոնարհումս մեր բոլոր բուժաշխատողներն, ովքեր և՛ համավարակի ողջ ընթացքում, և՛ 44-օրյա պատերազմի ժամանակ հանդես եկան որպես առաջամարտիկ և մեր զինվորների հետ ուս-ուսի կանգնեցին հայրենիքի և հայ ժողովրդի պաշտպանության գործին:
Հարգելի՛ բուժաշխատողներ,
Այն գինը, որը մենք ձեզ պարտական ենք ձեր համարձակ ծառայության համար, գերազանցում է արտահայտելու մեր կարողությունը:
Շնորհավորում եմ ձեզ, մաղթում՝ նոր նվաճումներ և հաջողություններ ձեր դժվարին, բայց արժանապատիվ գործում: Թող առողջությունը, երջանկությունը և բարեկեցությունը մշտապես ուղեկից լինեն ձեզ և ձեր սիրելիներին: