Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հրամանատարաշտաբային ուսումնավարժություն Վայոց ձորի մարզում
16.06.2021
Ս/թ. հունիսի 16-ին, ժամը 09.30-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում անցկացվեց հրամանատարաշտաբային ուսումնավարժություն <Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը ուժեղ երկրաշարժի դեպքում> թեմայով:
Նիստն անցկացրեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը:
Ուսումնավարժությանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանը , ՀՀ ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարարական ծառայության փոխգնդապետ Արմեն Գասպարյանը, մարզի արտակարգ իրավիճակների և տարահանման հանձնաժողովների, մարզային ծառայությունների, Հայկական կարմիր խաչի ընկերության Վայոց ձորի մարզային մասնաճյուղի և Եղեգնաձոր համայնքի ներկայացուցիչներ:
Այնուհետև ժամը 14:00-ից Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի տարածքում իրականացվեց հետևյալ գործնական միջոցառումները`
1.Հրդեհաշիջման աշխատանքների իրականացում:
2.Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում կիսաքանդ շենքում: Շենքի երկրորդ հարկից տուժածների դուրս բերում:
3.Բուժ. կետի ծավալում:
4.Փլատակների տակից դուրս բերված տուժածներին առաջին օգնության ցուցաբերում և տեղափոխում բուժհաստատություն:
Իրականացված միջոցառումների վերաբերյալ կատարվեց վերլուծություն, որով էլ ավարտվեց գործնական միջոցառումների պլանը:
Ուսումնավարժանքն իրականացվեց համաձայն Վայոց ձորի մարզպետի 2020 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 116 որոշմամբ հաստատված <ՀՀ Վայոց ձորի մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2021թ. հիմնական միջոցառումների> պլանի: