Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ Եղեգնաձորի երաժշտական դպրոցի սաների տարեվերջյան հաշվետու համերգը
11.06.2021
Հունիսի 11-ին մարզային մշակույթի կենտրոնի համերգային դահլիճում կայացավ Եղեգնաձորի երաժշտական դպրոցի սաների տարեվերջյան հաշվետու համերգը:
Միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմում զոհված հայ զինվորների հիշատակը: Այնուհետև համերգի մասնակիցներին և հանդիսատեսին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկավ մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը:
Բեմ բարձրացան երաժշտական դպրոցի սաները, որոնք 2020-2021 ուսումնական տարում Վայոց ձորի մարզը լավագույնս են ներկայացրել միջմարզային, հանրապետական և միջազգային տարբեր մրցույթ-փառատոններում և արժանացել պատվոգրերի ու մրցանակների: Մրցանակակիր աշակերտների պատվոգրերն ու մեդալները հանձնեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանը, ինչպես նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի անունից շնորհակալագրեր հանձնեց մրցանակակիր աշակերտների ուսուցիչներին և դպրոցի տնօրեն Մարո Սիմոնյանին՝ մրցույթներին մասնակցող իրենց սաներին արժանավույնս նախապատրաստելու համար:
Հաշվետու համերգի բացման պատիվը վերապահված էր դպրոցի մանկական երգչախմբին: Այնուհետև անհատական կատարումներով հանդես եկան դպրոցի տարբեր բաժիններում սովորող աշակերտները: