Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պատվաստվիր և կանխարգելիր COVID-ի բարդությունները
11.06.2021
Վայոց ձոր մարզում կորոնավիրուսի դեմ պատվաստումները շարունակվում են:
Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման օղակներում՝ անվճար, կամավորության սկզբունքով:
Վայոց ձոր մարզում կորոնավիրուսային հիվանդության (Covid 19) դեմ պատվաստումների գործընթացը, այդ թվում՝ հանրային իրազեկման աշխատանքները լիարժեք կազմակերպելու նպատակով ստեղծված մարզպետին կից հանձնաժողովը ակտիվ աշխատանքներ է իրականացնում բժշկական հաստատությունների հետ միասին:
Առողջապահության նախարարության կողմից տրամադրված պատվաստումների վերաբերյալ պաստառներ են փակցվել մարզի բոլոր համայնքներում բնակչության շրջանում իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով:
Կոլեկտիվ հայտերի դեպքում՝ դիմելով ձեր տարածաշրջանի բուժհաստատություն, պատվաստումները կիրականացվեն շրջիկ բրիգադների միջոցով՝ պատվաստումը կատարելով տեղում:
Պատվաստումն անվճար է և կամավորության սկզբունքով, կիրառվում է 18 տարեկանից բարձր անձանց համար: Հիշեցնենք, որ չպատվաստվելով դուք վտանգում եք, ոչ միայն ձեր, այլև հատկապես ռիսկային խմբերում գտնվող ձեր հարազատների, մտերիների, ինչպես նաև այլ քաղաքացիների կյանքը:
Միասին կանխարգել ենք հնարավոր բարդություններն ու մահվան դեպքերը: