Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բարեգործական նախաձեռնություն Վայոց ձորի մարզում
10.06.2021
Վայոց ձորի մարզպետարանի հետ համագործակցությամբ <Արաքս> թռչնաֆաբրիկան մարզի տարածքում իրականացրել է բարեգործական նախաձեռնություն: Ծրագրի շրջանակներում որպես աջակցություն համայքների բնակիչներին տրամադրվել են 14.205 մեկ օրական հավի ճտեր, ինչպես նաև ուղեցույց, թե ինչպես է պետք կերակրել ու խնամել կենդանիներին, և կազմակերպել թռչնամսի սեփական փոքր արտադրություն։
Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցները <Արաքս> թռչնաֆաբրիկայի ներկայացուցիչների հետ միասին իրականացրել են ճտերի բաշխումը մարզի 8 համայնքներում:
Բարեգործական նախաձեռնության շահառուներն են Արցախյան 44-օրյա պատերազմից տուժած, ինչպես նաև սոցիալապես անապահով պայմաններում գտնվող ընտանիքները։
Ծրագրի նպատակն է աջակցել նրանց թոթափել սոցիալական հոգսերը, ավելացնել սեփական սննդի արտադրությունը և զարկ տալ գյուղատնտեսության և տնտեսության զարգացմանը: Բարեգործական նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ: