Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հավանության է արժանացել Վայոց ձորի մարզից ներկայացված 15 սուբվենցիոն հայտ
10.06.2021
2021թ. ՀՀ Վայոց ձորի մարզից ՀՀ ՏԿԵ նախարարություն է ներկայացվել մարզի համայնքների սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի 46 հայտ:
Հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել 15 ամբողջական փաթեթ:
Ներկայացված 8 ամբողջական փաթեթ այս պահին լրամշակման փուլում է: Մնացած 22 ծրագրերի մասով համայնքների կողմից իրականացվում է նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ:
Հավանության արժանացած 15 փաթեթներով նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները.
- Ջերմուկ համայնքի Կարմրաշեն գյուղական բնակավայրում լուսավորության ցանցի կառուցում:
- Ջերմուկ քաղաքում ճոպանուղու շինությունների հիմնանորոգում և նորերի կառուցում:
- Եղեգնաձոր քաղաքի Չարենց և Թամանցիներ փողոցների նորոգում:
- Եղեգնաձոր քաղաքի Սևակի 1, 3, 5 և Միկոյանի 10, 11, 12 բազմաբնակարան բնակելի շենքերով պարփակված բակերի բարեկարգում:
- Եղեգնաձոր համայնքի աղբատար մեքենայի ձեռքբերում:
- Եղեգնաձոր քաղաքի հրապարակի նորոգում:
- Եղեգնաձոր համայնքի Ալավերդյան փողոցի և Կամո փողոցի (Երևանյան խճուղուց մինչև Անդրանիկի փողոց) նորոգում
- Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրի ներհամայնքային ճանապարհի ասֆալտապատում (մինչև հին գերեզմաններ):
- Գլաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի գազիֆիկացում:
- Գլաձոր համայնքի 11-րդ փողոց, թիվ 9 հասցեում գոյություն ունեցող մշակույթի տան վերահատակագծում և կցակառույցի իրականացում:
- Զառիթափ համայնքի կարիքների համար արևային ֆոտովոտային կայանի կառուցում :
- Զառիթափ համայնքի Զառիթափ և Գոմք բնակավայրերի գլխամասային կառույցների, ջրագծերի և ջրատարի հիմնանորոգման աշխատանքներ` Զառիթափի <Յոթ աղբյուրներ> ջրագծի 100գծմ, <Քարհանքի> գlխամասային կառույցի և Գոմք բնակավայրի <Սեիդ գոլ> գլխամասային կառույցների կապիտալ վերանորոգում:
- Զառիթափ համայնքի Խնձորուտ և Նոր Ազնաբերդ բնակավայրերի խմելու ջրի ջրագծերի, գլխամասային կառույցների արտաքին և ներքին ցանցերի հիմնանորոգման աշխատանքներ:
- Մալիշկա համայնքի ներհամայնքային փողոցների մասնակի ասֆալտապատում (0.5կմ):
- Մալիշկա համայնքի ներհամայնքային փողոցների մասնակի ասֆալտապատում, Մալիշկա համայնքի 20-րդ փողոց 24 հասցեից մինչև 26-րդ փող տուն 20 հասցե:
Նշված ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համայնքների կողմից արդեն հայտարարվել են մրցույթներ: