Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մարզպետարանի աշխատակիցներին ներկայացրեց մարզպետի նորանշանակ տեղակալին
09.06.2021
Հունիսի 8-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն աշխատակիցներին ներկայացրեց մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանին:
Արարատ Գրիգորյանը ներկայացրեց Դավիթ Սարգսյանի անցած ուղին և հաջողություններ մաղթեց նորանշանակ տեղակալին իր պատասխանատու առաքելության ընթացքում:
Դավիթ Սարգսյանը ողջունեց հանդիպման մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին և ՀՀ Վայոց ձորի մարզպետին բարձր վստահության համար և պատրաստակամություն հայտնեց բոլոր ջանքերը ներդնելու մարզպետարանի գործունեությունը լավագույնս կազմակերպելու և մարզում առկա խնդիրները լուծելու ուղղությամբ:
Այնուհետև խորհրդակցությունների սենյակում մարզպետի տեղակալներ Նանե Ասատրյանի և Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ կայացավ ճանաչողական հանդիպում՝ մարզպետարանի գլխավոր քարտուղարի ու ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: