Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ Վայոց ձորի մարզխորհրդի 2021 թվականի թիվ 2 նիստը
04.06.2021
Հունիսի 4-ին մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2021 թվականի թիվ 2 նիստը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:
Մասնակցում էին ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Գ.Ազիզյանը, ՀՀ ՊՆ Զ ԵՎ ԶՀԾ Վայոց ձորի մարզային տարածքային ստորաբաժանման ղեկավար Ա.Նահապետյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալը, մարզպետի տեղակալը, մարզի համայնքների ղեկավարներ և համայնքապետարանների աշխատակիցներ, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ:
Օրակարգային հարցերը վերաբերում էին 2021 թվականի հաշվետու ժամանակահատվածում մարզպետարանի ստորաբաժանումների կողմից կատարված աշխանքներին:
Կատարված աշխատանքների մասին զեկույցներով հանդես եկան մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության, կրթության, մշակույթի և սպորտի, քաղաքաշինության, առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունների, ինչպես նաև ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ու հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության ղեկավարները:
2021 թվականի հաշվետու ժամանակահատվածում համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների վերաբերյալ զեկույցներ ներկայացրին մարզի համայնքների ղեկավարները և համայնքապետարանների ներկայացուցիչները:
Մարզում առկա մի շարք խնդիրների մասին խոսեց ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Գևորգ Ազիզյանը: Նա տեղեկացրեց, որ տեղափոխվում է մեկ այլ մարզ և շնորհակալություն հայտնեց ներկաներին համագործակցության համար:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Գևորգ Ազիզյանին Վայոց ձորի մարզում պաշտոնավարման ընթացքում համագործակցային աշխատանքի համար և հաջողություններ մաղթեց նրան:
Մասնակիցների կողմից բարձրաձայնվեցին և քննարկվեցին մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այցելելով այս հասցեով: Նիստի արձանագրությունը կտեղադրվի հաջորդ շաբաթվա ընթացքում:
Ամփոփելով մարզխորհրդի նիստը, մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց մարզխորհրդի նիստի մասնակիցներին և հորդորեց ուշադրության կենտրոնում պահել բարձրաձայնված հարցերի լուծման ընթացքը: