Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Վերջին դասի կապակցությամբ

04.06.2021

   Սիրելի շրջանավարտնե՛ր,
  Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` Վերջին դասի կապակցությամբ: Մաղթում եմ լուսավոր իրադարձություններով ու գունագեղ պահերով լի երիտասարդություն և երջանիկ անակնկալներով ուղի:

   Այսօր Դուք հրաժեշտ եք տալիս ձեր հարազատ դպրոցին և ոտք դնում կյանքի նոր փուլ, որտեղ մեծ հնարավորություններ են բացվում, շնորհիվ՝ դպրոցում ձեռք բերած գիտելիքների ու կարողությունների, կայանալ որպես մասնագետներ, ձևավորվել որպես արժանապատիվ քաղաքացիներ և ինքնահաստատվել որպես անձ:

   Սիրելինե՛րս, հիշե՛ք, որ անկախ մասնագիտությունից, Դուք պարտավոր եք դառնալու ոլորտի առաջամարտիկներից, որպեսզի Ձեր գործունեությամբ ու աշխատանքով նպաստ բերեք նախ Ձեր ընտանիքների բարօրությանը, ապա մեր մարզի և մեր երկրի զարգացման ու հզորացման գործին:

     Այո՛, յուրաքանչյուրիդ հաջողությամբ է ձևավորվելու մեր հավաքական ուժը: Եվ ես համոզված եմ, որ Դուք դառնալու եք մեր հզոր ու զարգացող երկրի՝ Հայաստանի Հանրապետության արժանավոր զավակները, զիվորագրվելով՝ ազգային նպատակների իրականացման հայրենանվեր գործին:

  Հարգարժա՛ն մեր ուսուցիչներ, այս գեղեցիկ օրվա առիթով շնորհավորում եմ նաև Ձեզ, մաղթելով՝ աշխատանքային հաջողություններ, բանիմաց և ուշիմ սաներ, ժողովրդական գնահատանք ու սեր:

    Ջերմորեն շնորհավորում եմ նաև ծնողներին, մաղթելով, որ իրականանան մեր սիրելի շրջանավարտների հետ կապված նրանց բոլոր նվիրական երազանքները:

    Իմ թանկագի՛ն բարեկամներ, սիրելի շրջանավարտնե՛ր, կրկին շնորհավորում եմ Ձեզ՝ Վերջին դասի կապակցությամբ: Թո՛ղ, հաջողությունը ուղեկից լինի Ձեզ ողջ կյանքի ընթացքում, և օրհնյալ լինի Ձեր կյանքի ճանապարհը:

Բարի՜ երթ, սիրելինե՛րս:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26