Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանն ընդունել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին

03.06.2021

  ՀՀ Վայոց Ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ)՝ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ներկայացուցիչներ՝ Մարիան դե Վիտոյին և Մարկ Ուոլերին, ովքեր աշխատելու են Վայոց ձորի մարզում։
  Ողջունելով դիտորդներին՝ մարզպետի տեղակալը կարևորեց ցանկացած քաղաքական գործընթացի, առավել ևս Աժ ընտրությունների օրենքով սահմանված կարգով իրականացումը, ընդգծելով դիտորդների դերն այդ գործընթացում:

  Մարզպետի տեղակալը բարձր գնահատեց մարդու իրավունքների գերակայությունը անկախ ընտրությունների արդյունքներից և նշեց, որ ամեն բան արվելու է, որպեսզի մարզպետարանի աշխատանքը որպես պետական կառույցի, համապատասխանի ժողովրդավարության սկզբունքներին: Տիկին Ասատրյանն անդրադառնալով դիտորդների կողմից բարձրացված հարցերին նշեց նաև, որ մարզպետ Արարատ Գրիգորյանի նախընտրական ցուցակում ընդգրկված լինելը չի խոչընդոտելու պետական աշխատանքի պատշաճ կազմակերպմանը:

  Դիտորդական առաքելության ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին Նանե Ասատրյանին ընդունելության և արդյունավետ զրույցի համար՝ կարևորելով մարզպետի տեղակալի պատրաստակամությունն ընտրական գործընթացն առանց խախտումների անցկացնելու հանգամանքը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37