Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի կունենա Վայոց ձորի մարզխորհրդի 2021 թվականի թիվ 2 նիստը

01.06.2021

Սույն թվականի հունիսի 4-ին, ժամը՝ 11:00 Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի թիվ 2 նիստը՝ հետևյալ օրակարգով՝

 

1. 2021 թվականի ընթացիկ ժամանակահատվածում հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ
Զեկուցող՝ հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետ Մ. Մեսրոպյան

2. 2021 թվականի ընթացիկ ժամանակահատվածում մարզում գյուղատնտեսության և բնապահպանության բնագավառում կատարված աշխատանքների վերաբերյալ
Զեկուցող՝ գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գ.Մարգարյան

3. 2021 թվականի ընթացիկ ժամանակահատվածում մարզում կրթության, մշակույթի և սպորտի բնագավառում կատարված աշխատանքների վերաբերյալ
Զեկուցող՝ կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ա. Ղազարյան

4. 2021 թվականի ընթացիկ ժամանակահատվածում մարզում քաղաքաշինության բնագավառում կատարված աշխատանքների վերաբերյալ
Զեկուցող՝ քաղաքաշինության վարչության պետի պ/կ Ռ.Մինասյան

5. 2021 թվականի ընթացիկ ժամանակահատվածում մարզում առողջապահության և սոցիալական ապահովության բնագավառում կատարված աշխատանքների վերաբերյալ
Զեկուցող՝ առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ` Վ.Ասլանյան

6. 2021 թվականի ընթացիկ ժամանակահատվածում մարզում ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում կատարված աշխատանքների վերաբերյալ։
Զեկուցող՝ ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ` Ա.Գրիգորյան


7. 2021 թվականի ընթացիկ ժամանակահատվածում համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների վերաբերյալ։
Զեկուցող՝ Համայնքների ղեկավարներ


Մարզխորհրդի նիստին կմասնակցեն ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալը, մարզի համայնքների ղեկավարները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

   Նիստին հրավիրվել է նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Ս.Պապիկյանը
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37