Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

01.06.2021

  Սիրելի' երեխաներ և հարգելի' ծնողներ,
  Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ աշխարհի ամենապայծառ ու լուսավոր տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:

   Սիրելի՛ երեխաներ, թող այս հունիսի 1-ը և ձեր կյանքի գալիք բոլոր օրերը լեցուն լինեն անսպառ ուրախությամբ ու խինդով, կարկաչուն ծիծաղով ու անհոգ ժպիտով: Թող իրականանան ձեր բոլոր բարի ցանկություններն ու թաքուն փայփայած երազանքները:

    Հարգելի՛ ծնողներ, ջերմությամբ ու հոգատարությամբ լի այս գեղեցիկ տոնը լի է նաև պարտքի ու պատասխանատվության զգացումով՝ համախմբվելու երեխաների շահերի և իրավունքների իրացման կարևորագույն խնդիրների պաշտպանության շուրջ՝ ապահովելով նրանց առողջության պահպանման, լիարժեք կրթություն ու դաստիարակություն ստանալու և խաղաղությամբ ապրելու խնդիրների լուծումը:

     Թանկագի'ն փոքրիկներ, կրկին շնորհավորում եմ ձեզ Հունիսի 1-ի` Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Բոլորիդ ցանկանում եմ խաղաղ երկինք, առողջ, անհոգ և երջանիկ մանկություն:

Սիրով ու ջերմ բարեմաղթանքներով,                                                                         

երեխաների հավերժ բարեկամ՝

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյան

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37